22.11.2024
Փորձագետ.Սաուդյան Արաբիայի նպատակն է պառակտում մտցնել Կատարի և Իրանի հարաբերություններում
prev Նախորդ նորություն

Թեհրան. Արաբական ՆԱՏՕ–ի ձևավորումն ավելի շատ անեկդոտի է նման

Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Հոսեյն Ամիր–Աբդոլահիանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան երազում է դառնալ մեծ եղբայր, որը կարող է իշխել տարածաշրջանում, սակայն այդ երազանքները չեն կատարվելու, փոխանցում է Mehr News–ը։

Նա նշել է, որ արաբական ՆԱՏՕ–ի ձևավորումն ավելի շատ քաղաքական անեկդոտ է հիշեցնում։

Նրա խոսքով, Սաուդյան Արաբիայի փորձն ագրեսիա ձեռնարկել Եմենում ցույց տվեց, որ արաբական կոալիցիան չի կարող ռազմական միավորում ձևավորել և միայն տեղ են տրամադրում ԱՄՆ–ին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծելու համար։