22.11.2024
Նոր շրջադարձ Պարսից ծոցում. Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Կատար
prev Նախորդ նորություն

Կատարը հերքել է ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքները

Կատարը հերքել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Եգիպտոսի մեղադրանքնեերը, որոնք հրապարակել են Կատարի հետ, իբր, կապ ունեցող ահաբեկիչների ցուցակը, հաղորդում է Reuters-ը։

«Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Եգիպտոսի վերջին համատեղ հայտարարությունը հերթական անհիմն ենթադրությունն է, որը հիմնավորող փաստեր չկան»,- ասվում է Կատարի կառավարության հայտարարությունում։

«Ահաբեկչության դեմ մեր դիրքորոշումը շատ ավելի ուժեղ է, քան համատեղ հայտարարությունը ստորագրած շատ երկրների՝ փաստ, որը հեղինակները պարզապես անտեսել են»։

Արաբական 4 պետությունների հայտարարությունում 59 մարդ է նշվում, որոնց թվում՝ «Մահմեդական եղբայրներ»-ի առաջնորդն ու 12 կազմակերպություն՝ ներառյալ Կատարի բարեգործական հիմնադրամը։