22.11.2024
Թրամփը Կատարի էմիրին օգնություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման հարցում
prev Նախորդ նորություն

Փորձագետները Թեհրանի ահաբեկչությունների մասին.Դա հարված էր Իրանի սրտին

Իրանի խորհրդարանում և Հոմեյնիի դամբարանում ահաբեկչությունները տեղի են ունեցել Իրանի տարածաշրջանային ազդեցության մեծացման ֆոնին։ Այդ մասին հայտարարել է «Валдай»–ի փորձագետ Ելենա Դունաևան։

Նա նշել է, որ ահաբեկչական հարձակումները հարված են Իրանի սրտիn. շատ ուժեղ և խիստ հարված։ Ըստ նրա, հարձակման նպատակն էր ցուցադրել, որ Իրանը ոչ բավարար չափով է պաշտպանված։

Նրա խոսքով, մինչ այս պահն Իրանը համարվում էր Մերձավոր Արևելքի ամենաապահով երկիրը։

Արևելագետ Ստանիսլավ Պրիտչինը Trend –ի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ–ի նախագահի վերջերս արված հայտարարություններն, թե Իրանը ահաբեկչական վտանգ է ներկայացնում աշխարհին անհիմն են։

Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ անվտանգության ուժերն երկար ժամանակ թույլ չէին տալիս ահաբեկչական գործողություններ Իրանում, այս պահին այդ երկիրը հարվածի տակ է։

Նա կանխատեսել է, որ մոտոկա ժամանակներս Իրանում ընդունվելու է հակաահաբեկչական գործողությունների մի մեծ փաթեթ։
Քաղաքագետ Սերգեյ Միխեևը Царьград–ի եթերում հայտարարել է, որ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա ու Քաթարի բլոկադան կարող էին հրահրել ահաբեկչությունները Թեհրանում։


Ըստ նրա, Թրամփի այցը Սաուդյան Արաբիան ու այդ երկրին տրված քարթ–բլանշը կարող էին այդպիսի գործողությունների հանգեցնեին Իրանում։