11.04.2025
Փորձագետները Թեհրանի ահաբեկչությունների մասին.Դա հարված էր Իրանի սրտին
prev Նախորդ նորություն

Ռեզաի.Սաուդյան Արաբիան ցանկանում է կլանել Քաթարն ու Բահրեյնը

Իսլամական հեղափոխության պահապանների գնդի նախկին գեներալ Մոհսեն Ռեզաին անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ու մի շարք արաբական պետություննեի որոշմանը խզել դիվանագիտական կապերը Կատարի հետ նշել է, որ ԱՄՆ–ի ու Իսրայելի կողմից աջակցություն ստացած Սաուդյան Արաբիան ցանկանում է կլանել Բահրեյն ու Կատարը, փոխանցում է Mehr News–ը։

Ըստ նրա, Սաուդյան Արաբիան ցանկանում է գերիշխանություն հաստատել Կատարի նկատմամբ, ինչպես դա արել է Բահրեյնի նկատմամբ։

«Սադդամ Հուսեյնը հարձակվեց Քուվեյթի վրա` արաբական Ումմա ձևավորելու համար։ Այժմ էլ ԻՊ–ն է ցանկանում միավորել Իրաքն ու Սիրիան։ Սաուդյան Արաբիայ թագավոր Սալմանն էլ ցանկանում է կլանել Կատարն ու Բահրեյնը»,–հավելել է նա։