ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարող ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագծին:Կոնգրեսականները մեծամասնության աջակցությունը ստացած օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել մինչև 2021թ. այն ֆիզիկական անձանց համար, որոնք ցանկացած ֆինանսական հարաբերություններ ունեն Սիրիայի կառավարության կամ կառավարության կողմից վերահսկվող ընկերությունների հետ:Պատժամիջոցների կարող են ենթարկվել այն անձինք, որոնք մասնակիցել են զենքի և ռազմական տեխնոլոգիաների փոխանցմանն Ասադի ռեժիմին, որոնք «կարող են կիրառվել մարդու իրավունքների խախտման համար»:«Մարդկայնության դեմ Ասադի հանցագործությունները չպետք է անպատասխան մնան: Նոր պատժամիջոցները թույլ կտան խստացնել ճնշումը սիրիական ռեժիմի և նրա առավել հավատարիմ կողմնակիցների հանդեպ, այդ թվում Իրանի և ՌԴ-ի», - հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը: