Նոր սկանդալ. Թուրքիան հսկայական գումարներ է յուրացրել ԱՄՆ-ի՝ Սիրիա ուղարկվող օգնությունից
ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ Այս մասին գրում է իր facebook-ի իր էջում գրում է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«ԱՄՆ պետական «USAID» գործակալությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թուրքական կազմակերպությունները, որոնց միջոցով ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն էր ուղարկվում Սիրիա, տարիներ շարունակ թալանել են ծրագրի փողերը», - ասված է նրա գրառման մեջ։
Ընդհանուր առմամբ ամերիկյան հարկատուներից և կառավարությունից թուրքերը գողացել են հարյուր միլիոնավոր դոլարներ, նշում է նա ու հավելում.
«Բացահայտումից հետո բոլոր իրականացվող ծրագրերը կասեցվել են։ Փաստորեն Թուրքիան մի ձեռքով Սիրիան դարձնում է արյան ծով, մյուսով՝ թալանում է մարդասիրական օգնությունը, որը ուղարկում է ԱՄՆ-ից»։
Նշելով, որ սա նոր սկանադալ է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում՝ մեւնույն ժամանակ նա վստահություն է հայտնում, որ «թուրքերը սա էլ են մարսելու։
Նշենք, որ ամերիկյան հումանիտար միջոցների վատնումը թուրքական կազմակերպություններում նորություն չէ: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) անցյալ տարի հայտարարություն տարածեց, որ դադարեցրել է Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնություն տրամադրող մի շարք հումանիտար գործողություններ` խարդախությունների դեպքերի մասին հաղորդագրությունների պատճառով:
Այդ ժամանակ գործակալությունը դադարեցրեց նաև մասնավոր և իրավաբանական անձանց ֆինանսավորումը, քանի որ «զրոյական հանդուրժողականություն ունի խարդախությունների և չարաշահումների նկատմամբ, որոնք կատարվում են ամերիկացի հարկատուների միջոցների հանդեպ»:
Բացի այդ, կազմակերպությունը խոստացավ՝ ամեն ինչ անել վատնված միջոցները հետ բերելու համար: