22.11.2024
Սիրիայում ռուսական ռազմածովային նավերը հրթիռակոծել են ԴԱԻՇ-ի օբյեկտները
prev Նախորդ նորություն

Փորձագետը` Սիրիայում ԻՊ–ին հարվածելու մասին. Հարվածի շրջանի ընտրությունն արդարացված է

Ռուսական ռազմանավերը Կալիբր հրթիռներով խոսել են ԻՊ–ի օբյեկտները սիրիական Պալմիրայի շրջանում։


Ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը Sputnik–ի եթերում հայտարարել է, որ այդ հարվածներն արդարացված են։


Ըստ նրա, պատերազմը շարունակվում է և ԻՊ–ի գրոհայինները փորձում են հակահարվածներ տալ և ամբողջությամբ գրավել Դեյր–էզ–Զորը, որի մի մասն արդեն երեք տարի գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ։
Նրա խոսքով, հենց Պալմիրայի մոտից է նախատեսված հարվածը Դեյր–էզ–Զորի ուղղությամբ։

«ԻՊ–ը հասկանում է, որ կորցնելու է Ռաքքան և փորձելու են մայրաքաղաք հռչակել Դեյր–էզ–Զորը»,– նշել է նա։