22.11.2024
Պահապանների խորհուրդը հաստատել է Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները
prev Նախորդ նորություն

Սիրիայում ռուսական ռազմածովային նավերը հրթիռակոծել են ԴԱԻՇ-ի օբյեկտները

Սիրիայի Պալմիրա շրջանում ռուսական «Ադմիրալ Էսեն» ռազմանավը և «Կրասնոդար» սուզանավը չորս թևավոր հրթիռ են արձակել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության օբյեկտների ուղղությամբ: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։

Տեղեկատվության համաձայն՝ ԴԱԻՇ-ի թիրախավորված բոլոր օբյեկտները խոցվել են:

Ռուսաստանի ՊՆ-ից նշել են, որ խոցման թիրախներ են դարձել Պալմիրայից արևելք ընկած ահաբեկիչների ապաստաննները, որտեղ տեղակայված է եղել ծանր տեխնիկա և գրոհայինների կենդանի ուժի կուտակում, վերջիններս այստեղ ժամանել են Ռաքքայից: