Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հերքում է մի շարք տարածաշրջանային պաշտոնյաների մեղադրանքները, թե Թեհրանը ցանկանում է տարածաշրջանում «շիական կիսալուսին» ձևավորել, փոխանցում է Fars News–ը։«Իրանի արժանապատվության մակարդակն այնքան բարձր է, որ մենք այդպիսի բաներով չենք զբաղվում»,–նշել է Լարիջանին։Նա ցավում է, որ որոշ արաբական ղեկավարներ և թագավորներ շարունակում են մեղադրանքներ հնչեցնել Իրանի նկատմամբ։ Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը տարբեր ժամանակահատվածներում Իրանին մեղադրել են Բաղդադի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո «շիական կիսալուսին» ձևավորելու մեջ։