Էբրահիմ Ռաիսին ոչ պակաս ուժեղ քաղաքական գործիչ է, քան Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այդ մասին հայտարարել է Հիմնարար գիտությունների հետազոտական կենտրոնի դեկան Մոհամմադ Ջավադ Լարիջանին, փոխանցում է Tehran Times–ը։Նրա խոսքով, Ռաիսին կարող է լինել արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարում: Փորձագետը հիշեցրել է նաև, որ Ռոհանին նույնպես ղեկավարման փորձ չի ունեցել նախագահ դառնալուց առաջ։Լարիջանին քննադատության է ենթարկել Ռոհանիի արտաքին քաղաքականությունը ու նշել, որ ԱՄՆ–ի հետ համաձայնագրի կնքում միայն ստորացնում է Իրանի և ոչ ավելին։«Iran Students Polling Agency»–ի իրականացրած սոցհարցումը ցույց է տալիս, որ իրանցիների 58%-ը պատրաստվում է մասնակցել մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին։