22.11.2024
Թուրքիան նոր ռազմակայան կհիմնի Սիրիայի հյուսիսում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան հասկացել է, որ չի կարելի խաղալ տաս ճակատներում

Էրդողանն արդեն համոզվել է ամերիկյան քաղաքականության իրական մտադրության մեջ Թուրքիայի նկատմամբ, որն արտահայտվում է ցուցադրական աջակցության ու գեղեցիկ կոչերի մեջ`ոչ ավելին։ Այդ մասին Sputnik Азербайджан–ին հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։

Փորձագետը նշել է, որ Էրդողանն արդեն մեծ քաղաքական սխալ թույլ է տվել` հույս ունենալով ստանալ ԱՄՆ–ի բարյացակամ վերաբերմունքը` աջակցելով ԱՄՆ–ի հարվածը Սիրիային։

«Դրանից հետո նա ստիպված էր քաղաքականապես խուսանավել, որպեսզի հարթի Անկարայի ու Մոսկվայի միջև ծագած տարաձայնությունները»,–նշել է նա։


Նա հավելել է, որ Թուրքիան փորձելով ներկայանալ տարածաշրջանային լուրջ խաղացող եկել է այն եզրակացության, որ չի կարելի խաղալ միանգամից տաս ճակատներում։