8.11.2024
Հայացք Թեհրանից. Սիրիայի կազմաքանդումը «դոմինոյի էֆեկտ» կունենա
prev Նախորդ նորություն

Թուրքիան նոր ռազմակայան կհիմնի Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Սիրիայի հյուսիսում Էլ Բաբ քաղաքի մոտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը:

«Մենք ունենք ռազմակայան Չոբանբեյի շրջանում (Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում): Մեր Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Էլ Բաբից դեպի արևմուտք ընկած տարածքում՝ Աքիլ ռազմավարական բարձունքի մոտ, որտեղ առավել կատաղի մարտեր են ընթացել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Միջազգային հանրությունն իրազեկված է այդ մասին»,-հայտարարել է Կայնակը Hurriyet թերթին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ թուրքական զորակազմը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո կրճատվել է 8.000-ից մինչև 1.500: 

Փորձագետ. Թուրքիան հասկացել է, որ չի կարելի խաղալ տաս ճակատներում
Հաջորդ նորություն next