14.12.2024
Սիրիացի քրդերը չեն մասնակցի Ժնևի բանակցություններին Թուրքիայի դիրքորոշման պատճառով
prev Նախորդ նորություն

Կոշտ գծի կողմնակիցների հաղթանակի դեպքում Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն. Ռոհանի

Եթե Իրանի ընտրություններում հաղթեն կոշտ գծի կողմնակիցները, երկրի դեմ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ռոհանիի խոսքով՝ ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում Արևմուտքը կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանում կայանալու են 12-րդ նախագահական ընտրությունները: Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամին կաջակցի երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությունը: