22.11.2024
Հարցում․ իրանցիների ավելի քան 66 տոկոսը ծրագրում է մասնակցել նախագահական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Սիրիացի քրդերը չեն մասնակցի Ժնևի բանակցություններին Թուրքիայի դիրքորոշման պատճառով

Սիրիացի քրդերը չեն մասնակցի Ժնևի բանակցություններին Թուրքիայի դիրքորոշման պատճառով, սակայն կապ են պաշտպանում Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ: Այդ մասին հայտարարել է սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը:

«ԱՄՆ-ն և ՌԴ-ն հիանալի գիտեն, որ առանց քրդերի Սիրիայում քաղաքական հանգուցալուծում լինել չի կարող: Այժմ մենք բանակցությունների սեղանի մոտ չենք Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Բայց ուժերը, որոնք գիտեն, որ առանց մեզ քաղաքական լուծում չի լինի, ցանկանում են ներառել մեզ այդ գործընթացում, սակայն, Թուրքիային չվանելով»,-հայտարարել է քրդական կուսակցության համանախագահը:

Մուսլիմն ասել է, որ քրդերը չեն առարկում Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:

«Մենք կապ ենք պաշտպանում այն մարդկանց հետ, որոնք կառավարում են Ժնևում ընթացող բանակցությունները, սակայն ոչ մի առաջընթաց բանակցություններին մեր մասնակցության հարցում չկա: Սակայն, ինչպես մենք ասել ենք ժնևյան գործընթացի հենց սկզբից, և կրկնում ենք դա այսօր, առանց մեզ չի կարող Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում լինել»,-հայտարարել է Մուսլիմը քրդական Firat գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, թեև քրդերը Ժնևում չեն, բայց տանուլ չեն պարտվի գործընթացում: