Առնվազն երեք մարդ զոհվել է և ավելի քան 200-ը վիրավորվել նախօրեին Իրանի և Թուրքմենստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը: Համաձայն աղբյուրի, 5,8 մագնիտուդով երկրաշարժից 11 բնակավայրերում դադարեցվել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը, ինչպես նաև խնդիրներ են առաջացել կապի հետ: