23.11.2024
Թուրքիայում գյուլենականների նոր որսի ալիք է սկսվել
prev Նախորդ նորություն

Իրանի խորհրդարանի խոսնակը զարմացած է ԱՄՆ–ի ու Սաուդյան Արաբիայի դիրքորոշմամբ

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին զարմացել է, որ ԱՄՆ–ը և Սաուդյան Արաբիան իրենց ներկայացնում են, որպես ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրեր այն դեպքում, երբ Էռ–Ռիյադը հանդիսանում է ահաբեկչության արտահանողներից մեկը, փոխանցում է Fars News–ը։

«Սաուդյան Արաբիան ահաբեկչության արտահանման կենտրոն է և եթե ԱՄՆ–ին հաջողվի կանխել գումարների, զենքի և գրոհայինների արտահանումը Սաուդյան Արաբիայից այլ տարածաշրջաններ, ապա Նյու–Յորքում չեն պայթեցվի երկնաքերեր, հազարավոր իրաքցիներ, սիրիացիներ, լիբանանցիների չեն զոհվի»,– նշել է նա։

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան գրեթե 60 տարի աշխարհում վահաբիզմ է տարածում, սակայն ոչ սունիները, ոչ էլ այլ կրոններ չեն ընդունում վահաբիզմը, որը բռնություն է սերմանում։