22.11.2024
Թրամփը խոստացել է միշտ Իսրայելի կողմից լինել
prev Նախորդ նորություն

Թուրքիայում գյուլենականների նոր որսի ալիք է սկսվել

Թուրքիայի զարգացման ու կրթության նախարարություններում եւ Անկարայի քաղաքապետարանում գյուլենական աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում գյուլենականների կողմից օգտագործվող ByLօck բջջային հավելված ունեցող անձանց ձերբակալելու ուղղությամբ մայիսի 24-ի առավոտյան գործողություններ են սկսվել:


Նշվում է, որ ձերբակալման որոշում է կայացված 120 պետական ծառայողի նկատմամբ, որոնցից 60-ը աշխատում են Անկարայի քաղաքապետարանում, 30-ը՝ Զարգացման եւ մյուս 30՝ Կրթության նախարարությունում։