23.11.2024
Իրանի խորհրդարանի խոսնակը զարմացած է ԱՄՆ–ի ու Սաուդյան Արաբիայի դիրքորոշմամբ
prev Նախորդ նորություն

Սպիտակ տուն. Պաղեստինի ղեկավարը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը պատրաստ է խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսել Իսրայելի հետ: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Այդ մասին ասվում է հանդիպման ավարտին Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ Թրամփը վստահ է, որ հնարավոր է խաղաղության հասնել պաղեստինցիների և իսրայելցիների միջև, գրում է Lenta.ru-ն:

Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը բանակցությունների ժամանակ հայտարարել է. «Նախագահ Աբբասի հետ միասին նայում ենք դեպի ապագան, նաև այլ կարևոր ուղղություններով միասին աշխատելու համար՝ ահաբեկչության դեմ պայքարի, և Պաղեստինի տնտեսությանն աջակցելու ասպարեզում»:

Աբբասն իր հերթին հույս է հայտնել, որ Թրամփը պատմության մեջ կմնա որպես այն մարդը, որը նպաստեց խաղաղության հաստատմանը իսրայելցիների և պաղեստինցիների միջև: