22.11.2024
Ռոհանի. Իրանցիները քվեարկել են չափավորության օգտին
prev Նախորդ նորություն

Ի՞նչ են խոստացել Իսրայելի ու Պաղեստինի առաջնորդները Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելն ու պաղեստինցիները կարող են հաշտության եզրեր գտնել, առաջարկել է նրանց օգնել այդ հարցում ու հայտնել, որ երկու կողմերի առաջնորդներն էլ խոտացել են աշխատել հակամարտության կարգավորման շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Բեթղեհեմում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո, որին նախորդել է Երուսաղեմում Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Իսրայելին ու պաղեստինցիներին խաղաղություն հաստատել՝ նոր հույս բերելով տարածաշրջանին ու նրա ժողովուրդներին։ Դա Մերձավոր Արեւելքում հաշտության մեկնարկ եւ հիասքանչ ձեռքբերում կլինի»,- ասել է նա։

«Նախագահ Աբասը վստահեցրել է ինձ, որ ինքը պատրաստ է աշխատել այդ նպատակին հասնելու ուղղությամբ, եւ վարչապետ Նեթանյահուն եւս (Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու) նույն բանն է խոստացել։ Ես սպասում եմ այդ առաջնորդներ հետ աշխատելու հնարավորութանը՝ կայուն աշխարհ ձեռք բերելու համար»,- հավելել է նախագահը։

Խոսելով Մերձավոր Արեւելքի կարգավորմանը միանալու պատրաստակամության մասին՝ նա կրկին զերծ է մնացել իր խաղաղարար նախաձեռնությունները կոնկրետացնելուց, սակայն պաղեստինցիներին խոստացել է օգնել նրանց տնտեսության զարգացման հարցում եւ ահաբեկչության դեմ պայքարում։