Փորձագետներ. Էրդողանը «զտումներ» է անցկացնում բոլոր կառույցներում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրությունը չի չեղարկվի, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել։ Թուրքիայում 2016թ.–ի հուլիսից ձերբակալվել է ավելի քան 100.000 մարդ։
Զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել անվտանգության մարմիններում, ՆԳՆ–ում, աշխատանքից ազատվել է ավելի քան 10.000 թուրք սպաներ։
Փորձագետ, թուրքագետ Տիմուր Ահմետովը РБК–ի հետ զրույցում հայտնել է, որ բանակային առանձին խմբավորումներ զսպել են Էրդողանի նկրտումները։ Բացի այդ, աշխատանքից հեռացվել են նաև արդարադատության նախարարության ավելի քան 5.000 աշխատակիցներ։ Նա նշել է, որ աշխատանքից ազատվել է ավելի քան 4.000 դատավոր ու դատախազ։ Դատական համակարգի քաղաքական կշիռն է ստիպել գնալ այդպիսի ծայրահեղ քայլերի։
Փորձագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին հայտարարել է, որ այդքան մեծ թվով մարդկանց հետապնդումը կարելի է բացատրել թուրքական իշխանությունների`ընդդիմությանը հետապնդելու ձգտումներով։
Ըստ նրա, Հիզմեթ շարժման ոչնչացումն ունի նաև անձնական ենթատեքստ` Էրդողանը 2013թ.–ի գաղտնալսման հետ կապված սկանդալն ընդունել է որպես անձնական վիրավորանք։