17.07.2025
Փորձագետներ. Էրդողանը «զտումներ» է անցկացնում բոլոր կառույցներում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի Գլխավոր Շտաբի 144 զինվորականներ կձերբակալվեն. Anadolu

Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի զինուժի Գլխավոր Շտաբի 144 զինվորականների ձերբակալման հրամանագիր է ստորագրել: Նրանք կասկածվում են կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ՖԵԹՈ շարժմանը հարելու մեջ:


Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:


Զինվորականներին գտնելու և ձերբակալելու գործողությունն իրականացվում է Թուրքիայի միանգամից մի քանի նահանգներում: 20 սպա արդեն ձերբակալվել է: Հաղորդվում է, որ նրանք օգտագործել են ByLock ծրագիրը, որը գյուլենականները կիրառում են գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար:


Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջամն փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 50 հազար մարդ, իսկ աշխատանքից ազատվել, հետապնդվել՝ 140 հազար: 


 

POLITICO․ Թուրքիան ստուգում է Թրամփի համբերությունը
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով