22.11.2024
Թուրքիայի Գլխավոր Շտաբի 144 զինվորականներ կձերբակալվեն. Anadolu
prev Նախորդ նորություն

POLITICO․ Թուրքիան ստուգում է Թրամփի համբերությունը

Թուրքիայի պաշտոնատար անձիք նոր մեղադրանքներ են առաջ քաշել ԱՄՆ հասցեին՝ իրենց ավտոկրատ նախագահին սեփական հավատարմությունը եւս մեկ անգամ ապացուցելու համար։ Հենց այսպես է POLITICO-ի թղթակից Նախալ Տուսին բացատրում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու Թուրքիայի որոշումը։

Նրա կարծիքով, մայիսի 16-ին դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած միջադեպն ու հետագա դիվանագիտական սկանդալները լավագույնս բացահայտեցին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ աճող թշնամանքը։

Հոդվածում հեղինակը մեջբերում է Թրամփի աշխատակազմի ներկայացուցչին, որը չի բացառում, որ Թրամփը կպատասխանի միջադեպին, բայց ընդունում է, որ Թուրքիան այնքան կարեւոր գործընկեր է ահաբեկչության դեմ պայքարում, որ ԱՄՆ-ի գործողությունները այդ հանգամանքով սահմանափակված են։


«Զարմանալի չէ, որ Թուրքիան դրսեւորում է այնպիսի վարքագիծ, որը մենք չէինք ակնկալում մեր որեւէ այլ մտերիմ դաշնակցից։ Հարաբերություններում կան տարաձայնություններ»,- ասում է նա։


Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի վերլուծաբան Սթիվեն Կուկի խոսքով, Թուրքիայի ԱԳՆ-ն ըստ երևույթին զբաղվում է ներքին քաղաքականությամբ, այլ ոչ թե մյուս երկրների հետ հարաբերությունների բարելավումով։ «Կարեւոր է այն, որ նրանք ցույց են տալիս աբսուրդի հասնող հավատարմություն»,- նշում է նա։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի վարքագիծը դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնի որոշ քաղաքական գործիչների մոտ։ Մինչդեռ սա առաջին սկանդալը չէ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ։ Նման մի բան էլ անցած տարի էր տեղի ունեցել Բրուքինգի ինստիտուտում Էրդողանի ելույթի ժամանակ։

«Բրուքինգի միջադեպից ու Թուրքիայում պետհեղաշրջման փորձից մի քանի ամիս հետո Էրդողանի օգնականներից մի քանիսը նույնիսկ մտածում էին, որ հնարավոր է ԱՄՆ-ն է դերակատարում ունեցել նախագահին գահընկեց անելու փորձում։ Այդ հայտարարությունները առաջացրել էին Օբամայի վարչակազմի կոշտ քննաադատությունը»,- նշում է հեղինակը։

Սոներ Կագապտայը՝ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտից, ենթադրում է, որ հիմա թուրքական հասարակությունը շատ բեւեռացված է , ու Էրդողանը ավելի անհանդուրժող է դառնում ընդդիմախոսների հանդեպ։ Նա չի ուզում Վաշինգտոնի վերաբերմունքից թույլ երեւալ իր քաղաքացիների աչքերում։ Կագապտայը կարծում է, որ Թրամփի վարչակազմը պետք է Էրդողանին դրդի նվազագույնի հասցնել թուրքական հասարակության պառակտումը։ Հակառակ դեպքում, նրա կանխատեսումներով, Վաշինգտոնում տեղի ունեցած բռնությունը կարող է լայնորեն տարածվել հենց Թուրքիայի ներսում, դրանով իսկ ապակայունացնելով աշխարհքաղաքական դաշնակցին ու առաջացնելով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անվտանգության երկարաժամկետ հեռանկարների հետ կապված անհանգստություն։

Սթիվեն Կուկն էլ իր հերթին կարծում է, որ երբ գործը Թուրքիային է հասնում, Թրամփի վարչակազմը հնարավորինս հրապարակային է վարքագծի անընդունելիության մասին իր հայտարարություններում։ Քանի դեռ Էրդողանը բանտերում է պահում մարդկանց, ովքեր իրեն բավականաչափ նվիրված չեն, նրա ենթակաները շարունակելու են հարձակվել ԱՄՆ-ի վրա։ «Ես դա կվերագրեի տրոլինգի կատեգորիային։ Ամեն ինչ ուղղված է ներքին սպառմանը»,- հավելեց նա։