4.12.2024
Փորձագետ. Թուրքիան աշխարհաքաղաքական փակուղի է մտել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանի բնակչությանը դուր է գալիս Ռոհանիի քաղաքականության «դեմոկրատական թրենդը»

Ռոհանիի հաղթանակը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջինը`Ռոհանին գործող նախագահ է, ով կարողացել է հասնել նրան, որ Արևմուտքը նվազեցրել է ճնշումներն Իրանի վրա`չնայած ամբողջությամբ չի չեղարկել պատժամիջոցները։ Այդ մասին profile.ru–ին հայտնել է Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Բորիս Դոլգովը։

Նրա խոսքով, Ռոհանին ոչ լիարժեք է կարողացել պայմանարվել Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ–ի հետ` Վաշինգտոնի շարունակում է հակաիրանական քաղաքականությունն ու Թրամփն Իսրայելում խոսել է իրանական սպառնալիքին հակազդելու մասին։

«Ռոհանիի հաղթանակը պայմանավորված է տնտեսական գործոնով, քանի որ պատժամիջոցների մասնակի չեղարկումը թույլ է տվել Իրանին ընդլայնել կապերն որոշակի եվրոպական երկրների հետ։ Իրանի բնակչությանը դուր է գալիս Ռոհանիի քաղաքականությունն`ուղղված հասարակական–քաղաքական կյանքին բարեփոխմանը դեմոկրատական թրենդի միջոցով»,– նշել է նա։