6.12.2024
Փորձագետ. Իրանի բնակչությանը դուր է գալիս Ռոհանիի քաղաքականության «դեմոկրատական թրենդը»
prev Նախորդ նորություն

Քոֆի Աննանը ԱՄՆ–ի նախագահին Իրանի հետ բանակցելու կոչ է արել

ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը հայտարարել է, որ ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դուրս գա ու խոսի Իրանի հետ, որը միջուկային գործարք ստորագրելով ու վերընտրելով Հասան Ռոհանիին ցանկանում է դուրս գալ դեպի աշխարհ, փոխանցում է Rudaw–ը։

Աննանը նշել է, որ եթե ինքն ունենար հնարավորություն Թրամփին կասեր, որ նրա անտագոնիստական քաղաքականությունն Իրանի նկատմամբ չի կարող հանգեցնել խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում։

Նա հավելել է, որ Իրանը հանդիսանում է Մերձավոր Արևելքում, այդ թվում Սիրիայում ու Իրաքում հակամարտությունների կարգավորման մաս։


Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս Իրանի հետ կնքված միջուկային գործարքն անվանել է «պատմական սխալ» և հայտարարել դրա վերանայման անհրաժեշտության մասին: