6.12.2024
Քոֆի Աննանը ԱՄՆ–ի նախագահին Իրանի հետ բանակցելու կոչ է արել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը քարտեզներով կորոշեն Սիրիայի անվտանգության գոտիների սահմանները

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փորձագետները քարտեզներով կորոշեն Սիրիայում անվտանգության գոտիների սահմանները։ Նախատեսվում է այնտեղ հսկիչ անցակետերի տեղակայում՝ գրոհայինների մուտքը խոչընդոտելու համար, սակայն դեռ հասկանալի չէ, թե ով է վերահսկելու գոտիները «ցամաքում»: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:


«Աշխատանքն ընթանում է: Հուշագրում գրված է, որ երաշխավոր երկրներն աշխատանքային խմբեր են կազմելու: Եվ երաշխավոր երկրները պետք է ստեղծեն աշխատանքային խումբ, քննարկեն այդ ամենը (թե ով է ապահովելու ցամաքում անվտանգությունը) և պայմանավորվեն՝ աշխատել քարտեզներով, նայել, թե որտեղ են լինելու անվտանգության գոտիները, որոշել արտաքին սահմանները, թե ով է զբաղվելու մարդկանց ներս թույլ տալու հարցով, որովհետև մարդիկ պետք է ազատ մուտք ունեն, իսկ ահաբեկիչները՝ ոչ: Այդ պատճառով պետք է ստեղծվեն հսկիչ անցակետեր, և այդ գոտիների նկատմամբ հսկողություն սահմանվի: Այդ ամենը պետք է անել քարտեզներով»,- հայտարարել է Բոգդանովը:


Աստանայում մայիսի 3-4-ին Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները հուշագիր են ստորագրել ապակայունացման չորս գոտիների ստեղծման մասին