6.12.2024
ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը քարտեզներով կորոշեն Սիրիայի անվտանգության գոտիների սահմանները
prev Նախորդ նորություն

Իրանը մտադիր է առաջիկա հինգ տարիներին ավելացնել նավթի արդյունահանման ծավալը

Իրանն առաջիկա հինգ տարիներին մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումը 20 տոկոսով՝ հասցնելով մինչև օրական 5 միլիոն բարելի: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Զանգանեն, գրում է Reuters գործակալությունը:


Reuters գործակալությանը տված հարցազրույցում նախարարը հայտնել է, որ արդյունահանման աճը պայմանավորված է նոր հանքավայրերի զարգացմամբ և արդեն առկա օբյեկտներում տեխնոլոգիաների արդիականացմամբ:


Ապրիլի վերջին Զանգանեն հայտնել էր, որ Իրանն օրական մոտ 3,8 միլիոն բարել նավթ է արդյունահանում:


ՕՊԵԿ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին պայմանավորվել է նավթի գների կայունացման համար հոկտեմբերի մակարդակից օրական 1,2 միլիոն բարելով նավթի արդյունահանումը կրճատելու մասին: Իրանը գործարքի պայմաններով հնարավորություն է ստացել արդյունահանումը հասցնելու մինչև պատժամիջոցների սահմանումն առկա մակարդակին: