Թուրքիայի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Սիրիայի անվտանգության գոտիներում ներառված են ողջ Իդլիբ նահանգը, Հալեպ, Լաթակիա և Հոմս նահանգների մի մասը։ Անկարայում նաև հաղորդել են, որ համաձայնություն է կնքվել նշված տարածքներում զենք չկիրառելու և մարդասիրական օգնություն տեղափոխելու մասին, հաղորդում է «Reuters»-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ստորագրվել էր հուշագիր 6 ամսով Սիրիայում ստեղծել դեէսկալացիոն տարածքներ։