22.11.2024
Փորձագետներ. ԱՄՆ–ն օգտագործում է Սաուդյան Արաբիային` Իրանին զսպելու համար
prev Նախորդ նորություն

Մայիսի 18-ին ԱՄՆ-ը Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ չի հարվածել. ՌԴ ԱԳՆ

Մայիսի 18-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ չի հարվածել։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Խոսքն ամեն դեպքում սիրական կառավարական ուժերի մասին չի եղել։ Դա չի չեղարկում եւ ոչ մի կերպ չի ազդում մեր սկզբունքային գնահատականի վրա, իսկ ավելի կոնկրետ՝ այն, որ ամերիկյան կողմը հերթական անգամ խախտեց միջազգային իրավունքի նորմերը»,- հայտարարել է Ռյաբկովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածը Սիրիայի կառավարական զորքերին ապօրինի է, հակացուցված եւ խախտում է երկրի ինքնիշխանությունը։

Մայիսի 18-ին ամերիկյան ավիացիան հարվածել է Սիրիայի կառավարական ջոկատներին։