22.11.2024
Իրանի նախագահի պաշտոնում վերընտրված Հասան Ռոհանի
prev Նախորդ նորություն

Մեդվեդև. ՌԴ-ն ու Թուրքիան պայմանավորվել են առեւտրային սահմանափակումների չեղարկման շուրջ

Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորվել է առեւտրային սահմանափումների հայելանման չեղարկման մասին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով, Ռուսաստանը կչեղարկի թուրքական աշխատուժի գործածման, թուրքական ընկերությունների կողմից առանձին ուղղություններով բիզնես վարելու ու մթերքների մատակարարումների սահմանափակումները, բացառությամբ լոլիկի, ու Անկարայի կողմից ակնկալելու է սիմետրիկ որոշումներ։

«Մենք թուրքական կողմի հետ պայմանավորվել ենք։ Եվ բնականաբար, դրանք լինելու են հայելանման գործողություններ, քանի որ թուրքական կողմից էլ որոշակի սահմանափակումներ կային»,- ասել է Մեդվեդեւը։

Նա նշել է, որ սահմանափակումների չեղարկումը վերաբերում է գյուղմթերքների մատակարումներին, բացառությամբ լոլիկի։