ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում եւ Իրաքում ընդլայնել է Պենտագոնի լիազորությունները։ Այս մասին հաղորդում է Associated Press-ն։Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսին թույլ է տվել ավելի շատ զորքեր տեղակայել Սիրիայում եւ Իրաքում։Տվյալ որոշումն ընդունվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։