22.11.2024
Washington Post-ի վերլուծաբան․ Սպիտակ տան քաոսը մթագնել է Թրամփի ու Էրդողանի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իդլիբը պետք է վերահսկի ոչ միայն Թուրքիան

Աստանայում տեղի ունեցող բանակցություններում Թուրքիային առաջարկել են վերահսկողություն հաստատել սիրիական Իդլիբ նահանգի դեէսկալացիոն գոտու նկատմամբ։

Արևելագետ Լեոնիդ Իսաևը հայտարարել է, որ թուրքական կողմը դժվար թե դառնա խաղաղության երաշխավոր միակ երկրի, որը կվերահսկի Իդլիբը։ Միայն մի քանի կողմ կարող է դեէսկալացիայի գոտում վերահսկողություն հաստատել, փոխանցում է riafan.ru կայքը։

Ըստ նրա, առկա են երեք երաշխավորներ` Թուրքիան, ՌԴ–ն և Իրանը ու նորմալ կլինի, եթե այդ երեք երկրները խաղաղապահ ջանքեր գործադրեն Իդլիբում։

Նրա խոսքով, եթե Անկարան վերահսկողություն հաստատի Իդլիբում, ապա նա կվերածվի շահագրգիռ կողմի, այդ թվում քրդերի պատճառով։