12.10.2024
Նախընտրական Իրան. Լիբերալների և պահպանողականների պայքար
prev Նախորդ նորություն

Washington Post-ի վերլուծաբան․ Սպիտակ տան քաոսը մթագնել է Թրամփի ու Էրդողանի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցելության ժամանակ Սպիտակ տանը կայացած երկու մամուլի ասուլիսների ժամանակ Էրդողանը հանգիստ սպասում էր մինչ լրագրողները Թրամփին հարցերի տեղատարափ էին ուղղում՝ Ռուսաստանի արտգործնախարարի ու դեսպանի հետ նրա հանդիպման ժամանակ գաղտնի տեղեկությունների հրապարակման մասին։ Էրդողանի համար, որը սովոր է կենտրոնական դեր զբաղեցնել բեմում, բայց սովոր չէ կատակել մամուլի հետ, դա հետաքրքիր իրավիճակ էր։ Այս մասին Washington Post-ում իր հոդվածում գրում է վերլուծաբան Իշան Տարուրը։

Նրա խոսքով, մինչեւ այցելություն որոշ վերլուծաբաններ խոսում էին երդվյալ բարեկամների միջեւ բախման հնարավորության մասին, իսկ մյուսները՝ վերբեռնման հնարավորության մասին։ Սակայն ոչ մեկը, ոչ մյուսը տեղի չունեցավ, քանի որ Թրամփը դեռ ուշքի չի եկել իր սխալների նկատմամբ նախորդ բացասական արձագանքներից։

Սպիտակ տանը Թրամփի ու Էրդողանի հայտարարությունները հեղինակը բնութագրում է որպես բարեկամական ու պաշտոնական։ «Սակայն, կլիշեները քիչ ընդհանրություն ունեն երկու երկրների միջեւ ակնհայտ տարաձայնությունների հետ»,- համարում է հոդվածագիրը, նշելով տարաձայնությունների երկու հիմնական թեմաները՝ քրդերին զինելու ԱՄՆ որոշումը ու Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը։

Կարճ հայտարարությունների ժամանակ Էրդողանը հիշատակեց երկու խնդիրները, մինչդեռ Թրամփը կարծես «ողորմություն» նետեց Թուրքիային՝ ԻՊ-ի հետ միասին հիշատակելով Քուրդիստանի բանվորական կուսակցության մասին, «բայց ոչինչ չասաց սիրիական քրդերին կամ քարոզչին վերաբերող հարցերի մասին, որոնք այդքան մտահոգում են Թուրքիային»։

Սակայն վերլուծաբանը կարծում է, որ դա գուցե ձեռնտու է երկու կողմերին։ Որոշ փորձագետների կարծիքով Թուրքիան պետք է պատրաստ լինի ընդունել քրդերի սպառազինումը որոշ պայմանների դեպքում՝ մասնավորապես ԱՄՆ-ն պետք է երաշխիքներ տա, որ զենքը չի օգտագործվի Թուրքիայի դեմ, նաեւ ոչ մի դեպքում չպետք է թույլ տա Ռաքքա քաղաքի կառավարումը քրդերի կողմից։

Միաժամանակ, Թուրքիան կշարունակի հարվածել ՔԲԿ-ի դիրքերին ու Սիրիայի ու Իրաքի քրդական ինքնապաշտպանության ջոկատներին, իսկ ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ, կձեւացնի, թե չի նկատում դա։ Նույնն էլ Գյուլենի հարցում։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Էրդողանը հավանաբար նույնպես հետաքրքրված չէ նրա արտահանձնումով, հաշվի առնելով, որ նրան հաջողվել է ամբողջ մեղավորությունը բարդել Գյուլենի վրա, իսկ նրա կալանավորումը նրան արտաքին թշնամուց նահատակի կվերածի։

Ամփոփելով արդյունքները՝ Տարուրը գրում է, որ Թրամփն ու Էրդողանը մտադիր չեն նոր դարաշրջան սկսել երկու երկրների միջեւ հարաբերություններում։ Ազգայնականությունը, որը քարոզում է Էրդողանը, նշանակում է, որ նրան հիմա վիճակված է Արեւմուտքին պահել որոշակի հեռավորության վրա։

«ԱՄՆ-ում հիմնական գործիչները Թուրքիային չեն ընկալում որպես գլխավոր դաշնակցի, այլ ընկալում են որպես երկիր, որը չի կարողացել վճռական քայլեր ձեռնարկել ԻՊ-ի դեմ պատերազմի առաջին օրերին»,- համարում է Ահարոն Շթեյնը, Atlantic Council կենտրոնի ավագ գիտաշխատողը։

Համենայն դեպս, նրանց առաջին հանդիպման տպավորությունն այն էր, որ առաջնորդներից ոչ մեկն իր համար նոր գլխացավանք չվաստակեց։

Փորձագետ. Իդլիբը պետք է վերահսկի ոչ միայն Թուրքիան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ