Նախընտրական Իրան. Լիբերալների և պահպանողականների պայքար
Իրանում վաղը մեկնարկում են նախագահական ընտրությունները, որոնք ավանդաբար ներկայացված են, որպես լիբերալների և պահպանողականների միջև պայքար իրանական իսթեբլիշմենթում։ Հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Հասան Ռոհանիի և պահպանողականների ճամբարը ներկայացնող Էբրահիմ Ռաիսիի միջև։ Այդ մասին հայտարարել է Իրանում ՌԴ–ի նախկին դեսպան Ալեքսանդր Մարյասովը։
Նրա խոսքով, Ռոհանիին ունի «պաշար», որը կարող է ներկայացնել բնակչությանը`2015թ.–ին ստորագրված միջուկային համաձայնագիրը, ինչը շնորիվ Իրանը դուրս եկավ միջազգային տնտեսական և քաղաքական շրջափակումից, նավթի արտահանման աճ, որոշակի ֆինանսական աղբյուրների ապասառեցում և այլն, փոխանցում է kommersant.ru–ն։
«Սակայն իրանցիների կողմից այդքան սպասված սոցիալ–տնտեսական արագ բարելավում տեղի չունեցավ, քանի որ շարունակում են գործել ամերիկյան միակողմանի պատժամիջոցները, իսկ միջազգային կազմակերպությունները զգուշանալով ԱՄՆ–ի պատժամիջոցներին չեն շտապում դեպի իրանական շուկա իրենց ներդրումներով ու տեխնոլոգիաներով»,– նշել է նա։
Ըստ նրա, Ռոհանիի ընդդիմախոսներն, օգտվելով բնակչության դժգոհությունով, սկսում են շեշտը դնել իշխանության թերությունների վրա և սկսում են հանդես գալ պոպուլիստական կոչեր`ստանալով աղքատ շերտերի աջակցությունը։
«Հասան Ռոհանին հույսը կարող է դնել ոչ միայն իր ավանդական էլեկտրոտարի վրա, այլ նաև մի շարք ազդեցիկ պահպանողականների, ում աջակցությունը նա կարողացավ ստանալ»,–հավելել է նա։