22.11.2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն մարտական գործողություններ չի իրականացնի Սիրիայում

Հյուսիսատլանտյան դաշինքը բացառում է իր մասնակցությամբ մարտական գործողությունները Սիրիայում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության պաշտպանության խորհրդի նիստին:

«Շատ կարևոր է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում մարտական գործողություններին: Եվ դրա մասին որևէ դիմում չի եղել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել կոալիցիային Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ներկայում դաշինքը հետախուզական տեղեկատվություն, հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռներ է տրամադրում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիային: