22.11.2024
ՆԱՏՕ-ն մարտական գործողություններ չի իրականացնի Սիրիայում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ռուհանիի և Ռաիսիի արտաքին քաղաքական ուղենիշները քիչ են տարբերվում

Իրանում Արևմուտքի մանրազնին ուշադրության ներքո տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Ռոհանին ցանկանում է վերընտրվել, սակայն նրան ցանկանում է հաղթել պահպանողականների թեկնածուն։

Ռեֆորմատորների ճամբարը ներկայացնում է գործող նախագահ Հասան Ռոհանին, իսկ պահպանողականների ճամբարը` Էբրահիմ Ռաիսին։


Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Մարանդին հայտարարել է ՌԲԿ–ին, որ թեկնածուների միջև հիմնական տարբերությունը կայանում է տնտեսական և ներքին խնդիրներին նրանց մոտեցումների մեջ։ Ռոհանին`լիբերալ տնտեսության կողմնակից է, որին քննադատում է Ռաիսին։ Ըստ նրա, թեկնածուների արտաքին քաղաքական ուղենիշների միջև տարբերությունները չնչին են։

Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրությունների կենտրոնցի Նինա Մամեդովան հայտարարել է, որ թեկնածուների միջև ամենաքիչ տարաձայնությունները, ինչը ցույց են տվել նաև դեբատները, կայանում են արտաքին քաղաքական ուղենիշի մեջ։

Ըստ նրա, Ռուհանին ցանկանում է բարերավել հարաբերությունները բոլոր երկրների հետ`խուսափելով Արևմուտքի հետ առճակատումից։