Իրանի փոխնախագահը նախագահական մրցավազքից դուրս է եկել հօգուտ Ռոհանիի
Իրանի նախագահի թեկնածու Իսհաք Ջահանգիրին պաշտոնապես հայտարարել է նախագահական մրցավազքից դուրս գալու մասին եւ աջակցել է նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությանը, փոխանցում է ԻՌՆԱՆ-ն:
«Ես կշարունակեմ բոլոր ջանքերը գործադրել հանուն ընտրություններում Ռոհանիի եւ նրա ծրագրի հաջողության»,- նշված է Իրանի փոխնախագահ Իսհաք Ջահանգիրիի հայտարարության մեջ: «Հասան Ռոհանիին աջակցությունը եւ նրա օգտին քվեարկությունը դա Իրանի ժողովրդի աջակցությունն է»,- նշված է հայտարարության մեջ:
Բարեփոխիչների գերագույն խորհուրդը պաշտոնական նամակով Ջահանգիրիին խնդրել է նախագահական մրցավազքից դուրս գալ հօգուտ Ռոհանիի:
Ավելի վաղ Իրանի նախագահի ընտրության մրցավազքից դուրս գալու եւ Իբրահիմ Ռաիսիի թեկնածությանն աջակցելու մասին հայտարարել էր Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Հիշեցնենք, Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: