22.11.2024
Թուրքիայում գյուլենականների զանգվածային ձերբակալություններ են ընթանում
prev Նախորդ նորություն

Թեհրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային` Իսրայելի հետ գաղտնի կապերի համար

Իրանական դատական իշխանության ղեկավար Սադեք Լարիջանի Ամոլին քննադատության է ենթարկել Սաուդյան Արաբիան` Իսրայելի հետ գաղտնի կապերի ու ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորելու համար, փոխանցում է Fars News–ը։

«Սաուդյան Արաբիան, որպես վահաբիստական գաղափարների կրող, նպաստում է բռնությանը իր սահմանների ներսում և սահմաններից դուրս` աջակցելով ֆինանսապես ու ինտելեկտուալ առումներով ահաբեկիչներին»,– նշել է նա։

Լարիջանին նշել է, որ ԱՄՆ–ն առաջարկել է Սաուդյան Արաբիային վաճառել 100 միլարդ դոլարի զենք և դա ուղղված է շիաներին ճնշելու ու իսլամական աշխարհի նկատմամբ Արևմուտքի վերահսկողության ամրապնդմանը։