22.11.2024
Էրդողանը հասկացրել է, որ արտակարգ դրությունը Թուրքիայում դեռ երկար կարող է պահպանվել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ցանկանում է գումար «պոկել» Սաուդյան Արաբիայից. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է երկրի հասցեին ուղղված քննադատություններին, որոնք արվել են կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Էր Ռիադում արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ։ Զարիֆը ենթադրություն է արտահայտել, որ ԱՄՆ-ը ցանկանում է գումար «պոկել» Սաուդյան Արաբիայից։

«Իրանն ընտրություններից անմիջապես հետո հարձակման ենթարկվեց ամերիկացի նախագահի կողմից ժողովրդավարության ու չափավորության այս պատվարում։ Արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ պարզապես Սաուդյան Արաբիայից 480 մլրդ դոլարի դուրս մղում»,- գրել է Ջավադ Զարիֆը Twitter-ում՝ մեջբերելով հատվածներ Թրամփի ելույթից։


Թրամփը մեղադրել է Իրանին գրոհայիններին զենք մատակարարելու համար, ինչպես նաև հայտնել Լիբանանում, Իրաքում, Եմենում և Սիրիայում անկայուն իրադրության համար Իրանի պատասխանատվության մասին։ Նրա խոսքով՝ քանի դեռ Թեհրանը չի հայտնել մտադրություն լինելու խաղաղության հաստատման հարցում գործընկեր, բոլոր երկրներն ու ժողովուրդները պետք համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին։ Թրամփը նաև երախտագիտություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը՝ ԱՄՆ-ում ակտիվ ներդրման համար։