Էրդողանը հասկացրել է, որ արտակարգ դրությունը Թուրքիայում դեռ երկար կարող է պահպանվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այժմ դեռ հնարավոր չէ վերացնել արտակարգ դրությունը Թուրքիայում: Այս մասին նա հայտարարել է իշխող «Արդարություն և զագարցում» կուսակցության արտահերթ համագումարում:
«Ինձ բոլորը հացնում են արտակարգ դրության մասին: Տեսեք, Ֆրանսիայում 15-20 ահաբեկիչներ են հայնաբերել, եւ երկրի իշխանությունները արտակարգ դրություն են սահմանել, որը շարունակվում է ավելի քան կես տարի: Իսկ մեր մոտ փորձել են տապալել պետական իշխանությունը, մենք կորցրել են 239 մարդու, 2193-ը՝ տուժել են: Ինչպես դուք կարող եք խնդրել հանել արտակարգ դրությունը», - ասել է նա:
Էրդողանը հայտնել է, որ «արտակարգ դրությունը չի չեղարկվելու»: «Մինչեւ ե՞րբ: Քանի դեռ չի վերկանգնվել Թուրքիայում անվտանգությունն ու հանգստությունը», - ընդգծել է նա:
Թրուքիայում արտակարգ դրությունը սահմանվել է 2016 թ-ի հուլիսի 20-ին, երբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջան չհաջողված փորձը: Թուրքիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ արտակարգ դրությունը կարող է շարունակվել մինչեւ այս տարվա հուլիս ամիսը, որպեսզի այն գործ մեկ տարի: