14.11.2024
Հայացք Վաշինգտոնից. Թուրքիան պետք է մտնի ԱՄՆ–ի համար կարևորագույն երկրների հնգյակ
prev Նախորդ նորություն

Հասան Ռոհանին վերընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանի
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանի

Իրանում մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Reuters-ը:


Նշվում է, որ երկրի պետական հեռուստատեսությունը պաշտոնապես շնորհավորել է նախագահին վերընտրման կապակցությամբ՝ չնայած, որ ընտրողների ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է: Ըստ վերջին տվյալների՝ Ռոհանին հավաքել է 23,5 մլն (57%), իսկ նրա գլխավոր մրցակից, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին՝ 15 մլն ձայն (39,8%):


Աղբյուրը նկատում է, որ պաշտոնավարման առաջին ժամկետում Ռոհանիի գլխավոր ձեռքբերումը միջազգային միջնորդ «վեցյակի» հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի սառեցման վերաբերյալ պատմական համաձայնագրի կնքումն է: Ըստ փաստաթղթի՝ Իրանը պարտավորվել է սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, ինչին ի պատասխան Արևմուտքը մասամբ չեղարկել է այդ երկրի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:


Ընտրություններում հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 50%-ից ավելին: Սակայն այս անգամ, ինչպես եւ չորս տարի առաջ, ընտրությունների երկրորդ փուլ տեղի չունեցավ: Այս անգամ Ռոհանիի առավելությունն իր մրցակիցների նկատմամբ ավելի համոզիչ էր: Չորս տարի առաջ նա ստացել էր ընտրողների քվեների 50,68%-ը: Այս անգամ Ռոհանին ստացել է ձայների 57%-ը:

Էրդողանը հասկացրել է, որ արտակարգ դրությունը Թուրքիայում դեռ երկար կարող է պահպանվել
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը