10.12.2024
Ալի Խամենեին քվեարկել է Իրանի նախագահի ընտրություններում
prev Նախորդ նորություն

Կոալիցիայի հարվածը Սիրիայի կառավարական ուժերին ապակառուցողական ուղենիշի շարունակությունն է

Կոալիցիայի հարվածը Սիրիայի կառավարական ուժերին` Վաշինգտոնի ապակառուցողական ուղենիշի շարունակությունն է և բարդացնում է սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Մինչ այդ, Պենտագոնի ներկայացուցիչը РИА Новости–ին հայտարարել է, որ ԱՄՆ–ի ղեկավարած կոալիցիան հարվածել է սիրիական կառավարական ուժերին Աթ–Տանֆա շրջանում։

Նա նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերին հարվածը ԱՄՆ–ի ապակառուցողական քաղաքականության շարունակությունն է, որ սկսվել էր Իդլիբի սադրանքից ու Հոմսի ավիաբազայի վրա հարձակումից։

Ըստ նրա, դա խոսում է ամերիկյան գործընկերների անկանխատեսելի լինելու մասին։