23.11.2024
ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Սիրիայում ԻՊ–ի գտնվելու պատմությունը մոտենում է ավարտին

ՌԴ–ի ռազմա–ծովային ուժերի կողմից արձակած Կալիբրի հրթիռները խոցել են սիրիական Պալմիրայի մոտ գտնվող ԻՊ–ի դիրքերը։ Փորձագետ Ալեքսեյ Մուրավյովը Sputnik–ի եթերում հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ–ի գտնվելու պատմությունը մոտենում է ավարտին։

Նա նշել է, որ մի քանի օր առաջ սիրիական կառավարական ուժերը դուրս են եկել Սիրիայի ու Իրաքի սահման և հանդիպել իրաքցի սահմանապահներին։ Դա նշանակում է, որ մոտակա ժամանակներս վերահսկողություն կհաստատվի Դեյր–էզ–Զորի սահմանի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր ԻՊ–ի վերահսկողության տակ։

Ըստ փորձագետի, ԻՊ–ն ունի երկու ելք։

«Նրանք կամ գնալու եմ դեպի Արաբական թերակղզի, կամ մտնելու են «չափավոր» ընդդիմության շարքերը։ Այս պահի Դերաա շրջանը գտնվում է սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ։Այնտեղից գրոհայինների դուրս են մղվելու դեպի Հորդանան ու Արաբական թերակղզի»,–հավելել է նա։