8.04.2025
«Ռոսավիացիան» հանել է Թուրքիա չարտերային ավիաթռիչքների սահմանափակման մասին զգուշացումը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին

ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, խոսքը հրաձգային զենքի մասին է, մասնավորապես, ԱԿ-47 ինքնաձիգերի, փոքր տրամաչափի գնդացիրների, ինչպես նաև ավտոմեքենաների, հայտնում է Deutsche Welle-ն։

Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:

Վաշինգտոնն ընդունել է սիրիացի քրդերին զինելու որոշումը՝ անտեսելով Անկարայի բողոքները, որը համարում է քուրդ աշխարհազորայիններին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները:

Փորձագետ. Սիրիայում ԻՊ–ի գտնվելու պատմությունը մոտենում է ավարտին
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս