Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով թույլատրվում է թուրք զինծառայողների տեղակայում Կատարում և համագործակցություն այդ երկրի ոստիկանության ուսուցման գործում:Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել էր, որ Անկարան և Դոհան մտադիր են թուրքական ռազմակայն բացել Կատարում: Թուրք զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի երկու երկրների գործակցության մասին համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2015-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հունիսին 5-ին արաբական մի շարք պետություններ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Եմենը խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը կողմ չէ Կատարի մեկուսացմանը և կշարունակի զարգացնել հարաբերությունները վերջինիս հետ: