22.11.2024
Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիան
prev Նախորդ նորություն

Ամերիկացի սենատոր․ ԱՄՆ-ն պետք է դադարի սպառազինել Պարսից ծոցի երկրներին

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի սպառազինումների մատակարարումները Պարսից ծոցի երկրներ՝ մինչեւ Կատարի շուրջ ծագած ճգնաժամի կարգավորումը։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Բոբ Կորկերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված ուղերձում Կորկերը նշել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներին սպառազինման մատակարարումները պետք է դադարեցվեն, քանի դեռ կատարական ճգնաժամի կարգավորման հնարավորություններ չեն գտնվել։


«Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ավելի շատ բան անեն ահաբեկչության դեմ պայքարի համար, սակայն Խորհրդի անդամների միջեւ վերջին գժտությունը վնասում է այն ջանքերին, որոնք ուղղված են ԻՊ-ի դեմ պայքարին ու Իրանին հակազդելուն»,- նշել է Կորկերը։