22.11.2024
Բահրեյնի ԱԳՆ-ն սպառնացել է Կատարին տարածաշրջանի երկրների «շտապ միջամտությամբ»
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիան

Սիրիական ճգնաժամի կարգավորումն է քննարկվել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեռախոսազրույցի ընթացքում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորման, այդ թվում հրադադարի ամրապնդման թեմատիկան, մասնավորապես Աստանայի գործընթացի միջոցով, նաեւ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման ու քիմիական նյութերի կիրառման փորձերի կանխման անհրաժեշտությունը։

Լավրովը Վաշինգտոնին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող կառավարական սիրիական զորքերի հանդեպ սադրանքներ թույլ չտալու համար։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում երկկողմանի օրակարգի շուրջ։