Բահրեյնի ԱԳՆ-ն սպառնացել է Կատարին տարածաշրջանի երկրների «շտապ միջամտությամբ»
Բահրեյնի ԱԳ նախարար Հալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան սպառնացել է Կատարին «շտապ միջամտությամբ», եթե Դոհան չցանկանա հետևել տարածաշրջանի երկրների հետ պայմանավորվածություններին:
«Կատարը պետք է պահպանի տարածաշրջանում գործող համակարգն ու ընդհանուր պայմանավորվածությունները պաշտպանության մասին տարածաշրջանային երկրների հետ և երկկողմ պայմանավորվածությունները խոշոր համաշխարհային գործընկերների հետ: Հակառակ դեպքում Կատարը կբախվի տարածաշրջանի երկրների շտապ միջամտության հետ»,-գրել է Ալ Խալիֆան Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ նրա, Կատարը գնաց իրավիճակի ռազմական սրման՝ երկիր հրավիրելով օտարերկրացի զինվորականների հարևան երկրների հետ դիվանագիտական ճգնաժամի ֆոնին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ալ Խալիֆան գրել է նաև, որ «Կատարի հետ առճակատման հիմքում քաղաքական հարցերն են ու անվտանգությունը, այն չի ունեցել ռազմական բաղադրիչ, ուստի օտարերկրյա բանակների ու զրահատեխնիկայի առկայությունը ռազմական սրացում է, որի համար պատասխանատու է Կատարը»,-գրել է նա սոցցանցում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոհան մտադիր է համապարփակ հարաբերություններ զարգացնել Թեհրանի հետ, ինչպես նաև գործակցել իսլամական աշխարհի խնդիրների հանգուցալուծման համար: Այդ մասին հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում: