18.04.2025
Կատարը մտադիր է գործակցել Իրանի հետ իսլամական աշխարհի խնդիրները լուծելու համար
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը կմասնակցեն Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը հաստատել են հուլիսի 4-5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին մասնակցությունը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդրահմանովը։

Նրա խոսքով՝ բանակցություններին իրենց մասնակցությունը հաստատել նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, ինչպես նաեւ Հորդանանի պատվիրակությունը։
Սպասվում է, որ ԱՄՆ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչին որպես դիտորդ կուղարկի Աստանայի գործընթացի հերթական փուլում։

«Մենք սպասում ենք, որ մոտ ապագայում երաշխավոր երկրները կհաստատեն Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակության, ինչպես նաեւ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության մասնակցությունը»,-հստակեցրել է Աբդրահմանովը։

Սիրիայի կարգավորման շուրջ բարձր մակարդակի միջազգային հանդիպումը Աստանայում տեղի կունենա հուլիսի 4-5-ին։

Բահրեյնի ԱԳՆ-ն սպառնացել է Կատարին տարածաշրջանի երկրների «շտապ միջամտությամբ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար