18.04.2025
Ամերիկացի սենատոր․ ԱՄՆ-ն պետք է դադարի սպառազինել Պարսից ծոցի երկրներին
prev Նախորդ նորություն

Պատժամիջոցների մասին որոշումը հակասում է Վաշինգտոնի պարտավորություններին. Լարիջանի

Ռուսաստանի և Իրանի ընկերությունների ու քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի սենատի որոշումը, որը կայացվել է հունիսի 15-ին, հակասում է Վաշինգտոնի պարտավորություններին և հանդիսանում միջամտություն պետությունների ներքին գործերին։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS գործակալությունը, Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանն ասել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին։

«ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվում են միակողմանի կարգով անկախ պետությունների դեմ, հանդիսանում են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության խախտում»,- ընդգծել է նա։

Դրա հետ կապված՝ Լարիջանին կոչ է արել ստեղծել մեխանիզմ այն բանի համար, որպեսզի տարածաշրջանի երկրների կառավարությունները կանխեն նման կամայական որոշումները։

Բացի այդ, խոսնակը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ 

Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված «Համասի» օբյեկտներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար