ՌԴ-ն Թուրքիային С-400 համակարգեր վաճառելու հարցում խոչընդոտներ չի տեսնում. Ռոգոզին
Թուրքիայի հետ սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ գործարքներում Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ մեկնաբանելով Թուրքիայի ռուսական արտադրության С-400 հրթիռային համակարգերի հնարավոր վաճառքի մասին լուրերը:
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, Ռոգոզինը հարց է հնչեցրել, թե ինչու Թուրքիան չի կարող ձեռք բերել այդ համակարգերը:
«Ուզո՞ւմ եք՝ գնե՛ք։ Միայն փողը վճարեք ու մենք կվաճառենք։ Նկատի ունեմ Թուրքիային։ Հույները գնում են , չէ՞։ Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներն առայսօր մեր ավիացիայով են սպառազինված։ Աֆղանները խնդրում են, որ ամերիկացիները մեզնից գնեն ուղղաթիռներ Աֆղանստանի համար»,- ասել է փոխարչապետը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ Մոսկավ ու Անկարան С-400 հրթիռային համակարգերի վաչառքի շուրջ բանակցություններ են վարում: